«Տիգրան Ավինյանը քրեական գործերով անցնողներին պաշտոններ է տալիս»․ Պեդրո Զարոկյան
408
Երեքշաբթի, 16 ապրիլի, 2024 թ., 11:24
«Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը պաշտոնների է բերում անձանց, ովքեր քրեական գործերով են անցնում»,-Երևանի ավագանու նիստին ասաց ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Պեդրո Զարոկյանը։ «ՔՊ խմբակցության շարքերում նստած է Մալաթիա-Սեբաստիայի նախկին թաղապետը, ով վերջերս էր կալանավորվել, քրեական գործերով է անցնում և նստած Երևանի համար որոշումներ է կայացնում»,- ասաց ավագանու ընդդիմադիր անդամն ու հավելեց, որ քրեական գործերով անցնող մի շարք անձինք շարունակում են ղեկավար պաշտոններ զբաղեցնել։ Զարոկյանն անդրադարձավ նաև ծառերի տնկիների գնումների գործընթացին՝ այն որակելով կոռուպցիայի վառ օրինակ: Նրա խոսքով՝ տնկիներն Իտալիայից ձեռք են բերվում հատը 30-40 հազար դրամով, ապա կանաչապատման ՀՈԱԿ-ին վաճառվում կրկնակի գնով։ |
««Իձի վ ժոպու»-ով եք խոսում, ապա մտահոգվում ատելության խոսքից»․ Լիլիթ Գալստյան (տեսանյութ)
2312:30Կոնգրեսականները կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել արցախցիներին և օգնել ՀՀ-ին՝ պաշտպանվելու Ադրբեջանի ագրեսիայից
6011:54Կառավարության նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
5011:00«Երբ կիրանցեցիներին անվանեց «սիրելի քույրեր և եղբայրներ», հասկացա, որ վատ բան է սպասվում»․ Գեղամ Նազարյան (տեսանյութ)
4910:54ԱԺ նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
5710:00«Բայդենի թուլությունն աշխարհը մոտեցրել է միջուկային պատերազմի շեմին»․ Թրամփ
14809:36