Երևան`   +17 °C
Այսօր`   Հինգշաբթի, 02 մայիսի, 2024 թ.

«Ցուցակներ կազմելու գաղափարը թուրքական ժխտողական թեզերից է»․ Սուրեն Մանուկյան

348
Երկուշաբթի, 15 ապրիլի, 2024 թ., 17:24
«Ցուցակներ կազմելու գաղափարը թուրքական ժխտողական թեզերից է»․ Սուրեն Մանուկյան

Ցեղասպանագետ Սուրեն Մանուկյանի կարծիքով, իշխանության՝ ցեղասպանության զոհերի ցուցակների հստակեցման նախաձեռնությունը խիստ վտանգավոր է։ Նա հիշեցնում է՝ ցուցակներ կազմելու գաղափարը թուրքական ժխտողական թեզերից է, որը շրջանառվում է դեռևս 1960-ականներից։ «Թուրքերն ասում էին, որ մեկուկես միլիոն թիվը սուտ է, և եթե հայերը ստում են թվի հարցում, ուրեմն ստում են ամբողջ երևույթի վերաբերյալ։ Պահանջում էին ներկայացնել ցուցակներ, քանի որ, ըստ նրանց, այդքան հայ չէր բնակվում Թուրքիայում»,- «Ազատության» եթերում ասել է Մանուկյանը։

Հիշեցնենք՝ ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը հայտարարել էր, որ «եթե ասում ենք՝ միլիոնուկես հայ է կոտորվել, պետք է այդ միլիոնուկեսի անուն, ազգանունն ունենանք»: