Վանաձորում 11-րդ դասարանի աշակերտը ատրճանակի սպառնալիքով 17-ամյա պատանուց գումար է հափշտակել
Ապրիլի 3-ին ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ՀՀ Քր․ օր․-ի 252 hnդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և 335 հոդված 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ ոմն Է-ի կողմից 17-ամյա Ա․ Ս․-ի նկատմամբ ավազակություն կատարելու դեպքով։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հաղորդում է․ «Ոստիկանները պարզել են, որ ոմն է-ն հանդիսանում է Լոռու մարզի բնակիչ 17-ամյա էդգար Ա․-ն։ Վերջինս ապրիլի 4-ին Վանաձոր քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցի 60 հասցեի մոտ հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Բազումի բաժին, որտեղ տարված բացատրական աշխատանքների արդյունքում հայտարարել է, որ նյութական կարիքները հոգալու նպատակով նախապես որոշելով և իր կողմից պլանավորած ձևով իր հետ վերցրել է իր կողմից զենքի խանութից գնված գազային ատրճանակը և այն թաքցնելով՝ գոտկատեղին ապրիլի 3-ին ժամը 16։00-ի սահմաններում գումար հափշտակելու նպատակով դարանակալել և սպասել է Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծ պողոտայի «ՎՏԲ» բանկի բանկոմատի մոտակայքում, այնուհետև նկատել է, որ մի երիտասարդ գումար է հանել բանկոմատից և քայլել դեպի «Արցախ» պուրակ: Էդգար Ա․-ն հետապնդել է վերջինիս, մոտեցել նրան, ասել, որ իր անունը էդո է և իմացել, որ նա հանդիսանում է Ա. Ս․-ն և զրույցի պատրվակով կանչել Զաքարյան փողոցի «Արմենիա» առողջարանի տարածք, որտեղ էլ ատրճանակի սպառնալիքով Ա. Ս․-ից պահանջել և հափշտակել է նրա մոտ եղած 120 հազար ՀՀ դրամ գումարը, որը հետագայում ծախսել է նյութական կարիքները հոգալու նպատակով, իսկ ատրճանակը դեն է նետել։ էդգար Ա․-ն ներկայացվել է ՀՀ Քննչական Կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն: Աղբյուրի տեղեկություններով՝ Էդգար Ա․-ն սովորում է Վանաձորի դպրոցներից մեկի 11-րդ դասարանում»։ |
Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիան՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
1212:24«Պայքարը շարունակվում է»․ Սուրեն Պետրոսյան
3512:06Ոստիկաններ են բերվել նաև Շիրակից, Արմավիրից, Արագածոտնից
4512:00«Կիրանցում ոչ ոք բռնության չի ենթարկվել»․ Վահե Ղալումյան
3811:48Բագրատ Սրբազանին և պատգամավորներին թույլ չեն տալիս գնալ Կիրանց (տեսանյութ)
4011:30«360 բնակչություն ունեցող գյուղում կա մոտ 2-3000 սև բերետավոր». Գոհար Վարդանյան (տեսանյութ)
4711:24