Երևան`   +17 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

«ՀՀ-ն առաջին անգամ մասնակցելու է ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին»․ Ալեն Սիմոնյան

325
Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ., 23:48
«ՀՀ-ն առաջին անգամ մասնակցելու է ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին»․ Ալեն Սիմոնյան

Հայաստանը միշտ էլ ձգտել ու գնացել է եվրոպական արժեհամակարգի ուղղությամբ, մինչև որ սեպտեմբերի 2-ին չբռնեցին ու չներքաշեցին մեզ այլ համակարգի մեջ: Այս մասին «Հանրային հեռուստաընկերության» եթերում հայտարարեց ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։
Սիմոնյանի խոսքով՝ այս պահին պետք է ճիշտ կազմակերպել այդ ուղղությամբ գնալու գործընթացքը։
«Չենք կարող դիմում գրել ու ասել՝ բարև ձեզ, եկել ենք։ Պետք է շատ բաներ համապատասխանեցնեք եվրոպական ստանդարտներին, որպեսզի մեր հարևանների նման տարիներ շարունակ թեկնածուի կարգավիճակում չմնանք»,– ասաց նա։
ԱԺ նախագահը նաև նշեց, որ ՀՀ-ն առաջին անգամ մասնակցելու է ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին, որը տեղի է ունենալու Իսպանիայում ապրիլի կեսերին։
Նա ասաց, որ ՀՀ-ն առաջին անգամ է հրավիրված, ու հետխորհրդային որևէ այլ երկիր հրավիրված չէ, այդ թվում՝ անդամության հավակնողները։