Երևան`   +20 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

«Ոսկեպարցիները պահանջում էին` ՔՊ-ականները գան, գյուղում նման հայտարարություններ անեն». Տիգրան Աբրահամյան

314
Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ., 01:06
«Ոսկեպարցիները պահանջում էին` ՔՊ-ականները գան, գյուղում նման հայտարարություններ անեն». Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի գրառումը․ «Ոսկեպար և Բաղանիս կատարածս այցիս ու հանդիպումներիս հիմքում խորքային ձևով հասկանալն է, թե ինչ ունենք այսօր՝ հողի վրա և ի՞նչ պետք է անենք:
Ի դեպ, իմ հետ զրույցում ոսկեպարցիները նշում էին, որ քպ-ական այն դեմքերը՝ Ալեն Սիմոնյան, Անդրանիկ Քոչարյան, Գուրգեն Մելքոնյան, ովքեր հանձնվող գյուղերն ադրբեջանական են համարում, թող գան գյուղ ու իրենց ներկայությամբ նման հայտարարություն հնչեցնեն:
Այս իշխանությունը մի բան է միայն լավ անում՝ հարմարավետ տեղավորվում ադրբեջանական քաղաքական գծի մեջ և սպասարկում հանձնման օրակարգը»: