Երևան`   +23 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

«Կռահեք, թե ո՞ր երկիրը չի միացել հայտարարությանը»․ Տիգրան Վարդանյան

269
Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ., 14:48
«Կռահեք, թե ո՞ր երկիրը չի միացել հայտարարությանը»․ Տիգրան Վարդանյան

ՀՀԿ խորհրդի անդամ Տիգրան Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ՀԱՊԿ-ը հայտարարություն է տարածել օրեր առաջ Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության մասով՝ դատապարտել այն: Կռահեք, թե ո՞ր երկիրը չի միացել այդ հայտարարությանը: Հայաստանը, տիկնայք ու պարոնայք, Հա-յաս-տա-նը:
Ամեն ինչ անում են, որ տարածաշրջանում Հայաստանից բան չմնա: Հետո էլ կասեք ՀԱՊԿ-ը սենց, ՀԱՊԿ-ը նենց: ՀԱՊԿ-ին առաջին օրվանից վերաբերվում ա ոնց որ գետնաշորի, բայց ՀԱՊԿ-ից ազգովի նեղանում ենք, երբ մեր երկրի ղեկին հայտված պատուհասն ամեն գնով փչացնում է հարաբերությունները բոլորի հետ, բացի իր բարեկամների ու Հայ ազգի թշնամիներից:
Հետո էլ նեղվում են, որ կամեռաներից էն կողմ ռուսական կողմը էդ Նիկոլին ինչ ասես ասում ա»։

Աղբյուրը`   Տիգրան Վարդանյան