Երևան`   +23 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

Ադրբեջանի օմբուդսմենը հանդիպել է օկուպացված Ստեփանակերտում մնացած հայերի հետ

234
Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ., 14:30
Ադրբեջանի օմբուդսմենը հանդիպել է օկուպացված Ստեփանակերտում մնացած հայերի հետ

Ադրբեջանի օմբուդսմեն Սաբինա Ալիևան հանդիպել է օկուպացված Ստեփանակերտում մնացած տասնյակ հայերի հետ, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Նշվում է, որ Ալիևան այցելել է «բնակչության խոցելի խմբերի համար ստեղծված կացարան, հետաքրքրվել հաստատությունում և դրանից դուրս բնակվող ու ծառայություններից օգտվող հայազգի բնակիչների իրավունքների և ազատությունների ապահովման վիճակով և մանրամասն տեղեկություններ տրամադրել պաշտպանի լիազորությունների մասին»։