«Խաղաղության ճանապարհը, ըստ Նիկոլի ու ՔՊ-ի, թուրքին հանձնվելն է»․ Շարմազանով
Այսօր ՀՀԿ հիմնադիր Աշոտ Նավասարդյանի ծննդյան օրն է, այս առիթով Հանրապետականներն այցելել էին «Եռաբլուր»։ «Աշոտ Նավասարդյանը հայկականության, անկախության և ինքնիշխանության մարմնացում էր»,- լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը․ «Այսօր այս հակապետական, հակահայկական ռեժիմը դեմ է դուրս է եկել այն բոլոր արժեքներին, ինչի համար պայքարել է Աշոտ Նավասարդյանը, դա հայկական Արարատն էր, Նժդեհյան գաղափարախոսությունն էր, Արցախն էր, հայապահպանությունն էր։ Այսօր Աշոտ Նավասարդյանի գործը պարտված է, քանի որ Նիկոլն է երկրի ղեկավարը, իրենք սինխորն են գործում Ալիևի հետ, Նիկոլի կամակատարներն ասում են, որ Ադրբեջանն իրավունք ունի պատերազմ սկսի, Նիկոլ Փաշինյանն էլ խաղաղության կոչ է անում, ի՞նչ է, Եռաբլուրի տղաները խախաղություն չէին ուզո՞ւմ, որ գնացին նահատակվեցին․ խաղաղությունը չի կարող նպատակ լինել, նպատակը հայրենիք ունենալն է, իսկ խաղաղության ճանապարհը, ըստ Նիկոլի ու ՔՊ-ի, թուրքին հանձնվելն ու խաղաղ ապրելն է»,- ասել է Շարմազանովը։ |
Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են. «Ժողովուրդ»
7509:24«Բաքվի հերթական պահանջները». Արմենուհի Վարդանյան
9602:30«Կարելի է միայն ենթադրել, թե ինչեր է երգել Արայիկ Հարությունյանը»․ Ստեփան Դանիելյան
104Երեկ, 17:30«Տավուշն առաջին թիրախն է, երկրորդն արդեն Արարատը կլինի»․Տիգրան Աբրահամյան
82Երեկ, 17:24«Մեկ րոպե ուշացումը կործանարար է»․ Էդգար Ղազարյան
90Երեկ, 17:18Բողոքի ակցիա՝ կառավարության շենքի դիմաց (տեսանյութ)
79Երեկ, 16:54