Երևան`   +20 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

«Ճակատագրական չաթը». ինչո՞ւ են հրաժարական տվել 4 դատավորները

352
Չորեքշաբթի, 27 մարտի, 2024 թ., 21:48
«Ճակատագրական չաթը». ինչո՞ւ են հրաժարական տվել 4 դատավորները

Դատական համակարգում ուշագրավ իրավիճակ է ստեղծվել, օրերի ընթացքում ազատման դիմում է գրել 4 դատավոր՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Կարեն Մարդանյանը, Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավոր Սերգեյ Մարաբյանը, Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արշակ Վարդանյանը և Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անդրանիկ Մնացականյանը։

Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ մոտ 4 տարի առաջ դատավորները ընդհանուր «չաթ» են ունեցել, քննարկել տարբեր թեմաներ, այդ թվում՝ քաղաքական հարցեր, ըստ մամուլում շրջանառվող լուրերի, Նիկոլ Փաշինյանի և նրա մտերիմների հասցեին դատավորները հնչեցրել են հայհոյանքներ։

«Չաթում» ազատման դիմումներ գրած դատավորներից բացի, ըստ հրապարակումների, եղել է նա7 Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռուբիկ Մխիթարյանը, և, ըստ հրապարակումների, հենց նա էլ նամակները սքրին է արել ու դրանք հասցրել իշխանականներին։ Նկատենք, որ միայն Ռուբիկ Մխիթարյանն ազատման դիմում չի գրել։ Ազատման դիմումներ գրած դատավորները, սակայն, որևէ ձևով չեն անդրադարձել այս հրապարակմանը։

Չորս դատավորների ազատման պատճառը, ըստ Դատավորների միության նախագահ Ալեքսանդր Ազարյանի․ «Պայմանավորված է մի անբարոյականի վաստակի գործողություններով»։

«Նյուզ»-ի հարցին, թե ո՞ւմ մասին է խոսքը, Ազարյանն ասել է․ «Ինձ թվում է՝ բոլորը գիտեն ում մասին է խոսքը։ Ցավոք, սրտի, միությունն արդեն նման պայմաններում անզոր է։ Այլ բան է, եթե հրաժարականներ ներկայացրած դատավորները բարձրաձայնեն՝ ինչի մասին է խոսքը, բոլորը գիտեն, սակայն բոլորը լռում են»։

Փաստաբան Երվանդ Վարոսյանի խոսքով՝ կատարվածը մտահոգիչ է դատավորների համայնքի համար, հատկապես որ նրանցից մեկը բարձր վարկանիշ ունեցող դատավոր Արշակ Վարդանյանն է:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

«Ճակատագրական չաթը». ինչո՞ւ են հրաժարական տվել 4 դատավորները