Երևան`   +20 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

«Սովետի ժամանակ ադրբեջանցիները ստանդարտ սխեմա ունեին հայկական տարածքները իրենցով անելու». Անժելա Էլիբեգովա

313
Չորեքշաբթի, 27 մարտի, 2024 թ., 01:24
«Սովետի ժամանակ ադրբեջանցիները ստանդարտ սխեմա ունեին հայկական տարածքները իրենցով անելու». Անժելա Էլիբեգովա

Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովայի ֆեյսբուքյան գրառումը․ «Սովետի ժամանակ ադրբեջանցիները ստանդարտ սխեմա ունեին հայկական տարածքները իրենցով անելու։
Սկզբից խնդրում էին սահմանամերձ արոտավայրերը համատեղ օգտագործել։
Հետո հովիվը գալիս, վրան էր դնում ռազմավարական կարևոր կետում (բարձունք, գետի հուն և այլն), ոտավորվում էր, ընտանիք-բարեկամներին էր բերում։
Հետո շատանում էին, ասում էին մեզ բարեկամների հետ շփման համար փոստ ա պետք, իսկ փոստի առկայությունը ենթադրում ա բնակավայրի գրանցում։
Հայկական տեղանունը թարգմանում էին ադրբեջաներեն, բազմանում էին տարածքում արագ տեմպով ու սկսում տարածքից ճնշումով հանել տեղացի հայերին։
Հետո վերացնում էին պատմա-մշակութային կոթողները, որ հայկական հետքն էլ չմնա։
Ու այդ ամենը միտումնավոր էր արվում։ Այդ սողացող էքսպանսիայի մասին նույնիսկ Հեյդար Ալիևն է խոստովանել լրագրողների հետ զրույցում։
Հիմա ցանկացած մեկը, ումից կլսեք, որ դա ադրբեջանական հողեր են, պիտի հանձնենք, զուտ իմացեք, որ շարունակում ա Հեյդար Ալիևի ծրագիրը և ռետրանսլյացիա է անում թշնամական քարոզչությունը»։

Աղբյուրը`   Անժելա Էլիբեգովա