Երևան`   +29 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

«Ոգևորությամբ ենք արձագանքել այդ լուրին». Փաշինյան

214
Երկուշաբթի, 25 մարտի, 2024 թ., 15:48
«Ոգևորությամբ ենք արձագանքել այդ լուրին». Փաշինյան

Հայաստանում ոգևորությամբ են արձագանքել այդ լուրին: Այս մասին այսօր Երևանում Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Վրաստանի կողմից ԵՄ անդամության թեկնածու երկրի կարգավիճակ ձեռք բերելուն:

«Տեղի ունեցածը համարում ենք կարևոր իրադարձություն, որն անմիջական ազդեցություն կունենա ոչ միայն մեր տարածաշրջանի, այլև Հայաստան-Վրաստան երկկողմ հարաբերությունների վրա: ՀՀ-ը սատարել և սատարում է Եվրոմիությանն անդամագրվելու Վրաստանի ձգտումներին»,- ասել է Փաշինյանը: