Երևան`   +28 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

«Նիկոլը փախչի «Ֆեյսբուք»-ից «ՏիկՏոկ», այնտեղ ենք գնալու, փախչի «Յութուբ», այնտեղ ենք գնալու, «Իմնեմնիմի»-ն չի փակվելու». Աստղիկ Մաթևոսյան

323
Ուրբաթ, 22 մարտի, 2024 թ., 20:54
«Նիկոլը փախչի «Ֆեյսբուք»-ից «ՏիկՏոկ», այնտեղ ենք գնալու, փախչի «Յութուբ», այնտեղ ենք գնալու, «Իմնեմնիմի»-ն չի փակվելու». Աստղիկ Մաթևոսյան

Ըստ Աստղիկ Մաթևոսյանի, ոստիկանության վերջին բռնի գործողությունները միայն ի նպաստ են հանդիսացել «Իմնեմնիմի» յութուբյան փոդքասթի տարածվածության համար: «Իհարկե, պետք է վախենալ այն իրականությունից, որում Նիկոլն է ինքն իրեն դրել: Մենք սարսափողը չենք, «Իմնեմնիմի»-ն չի փակվելու: Նիկոլը փախչի «Ֆեյսբուք»-ից «ՏիկՏոկ», այնտեղ ենք գնալու, փախչի «Յութուբ», այնտեղ ենք գնալու: Վերջին 28 օրում մենք ունեցել ենք 3 միլիոն դիտում, մեզ դիտում են 50 տարբեր երկրներից: Որքան էլ փակես քո հրապարակումների մեկնաբանությունների բաժինները, որքան էլ մի հարթակից մյուսը փախչես, միևնույն է, չես փախչելու իրականությունից»,- հաղորդման արտակարգ եթերում նշեց նա: