Երևան`   +23 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

«Դուք էս երկրի վարչապե՞տն եք, թե՞ Ադրբեջանի անշարժ գույքի գործակալը»․ Լևոն Քոչարյան

386
Չորեքշաբթի, 20 մարտի, 2024 թ., 17:18
«Դուք էս երկրի վարչապե՞տն եք, թե՞ Ադրբեջանի անշարժ գույքի գործակալը»․ Լևոն Քոչարյան

«Գնում, մարդկանց ահաբեկում եք պատերազմով, ու պատերազմ հասկացությունը միանգամից ասոցացվում է պարտության հետ, զիջում ենք, բայց ի՞նչ ենք պահանջում. դուք էս երկրի վարչապետն ե՞ք, թե՝ Ադրբեջանի անշարժ գույքի գործակալը»,- ԱԺ-ում ընթացող հարցուպատասխանի ժամին հարց ուղղեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը: Ռուբեն Ռուբինյանի ճշտող հարցին՝ ում է ուղղված հարցը, Քոչարյանը պատասխանեց՝ կառավարության գլխին, ինչը իրարանցում առաջացրեց նիստերի դահլիճում:

«Ես այս երկրի վարչապետն եմ»,- պատասխանեց Փաշինյանը՝ ցուցադրելով ՀՀ քարտեզի մակետը․ «Հաջորդ հարցի պատասխանը, թե ի՞նչ ենք մենք ստանում․ մենք ստանում ենք պետական սահման։ Կա երկու տրամաբանություն․ առաջինը, որ մենք հնարավորություն ենք տալիս դիրքերի տեղափոխման, երկրորդ՝ մենք ունենում ենք պետական սահման։ Անվտանգային ճեղքը կարելի է լրացնել միայն պետական սահման ունենալու դեպքում։ ՀՀ տարածքային ամբողջականությունը կառավարության օրակարգում է»,- ասաց Փաշինյանը։