Երևան`   +21 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

«Կարող է լուծման տարբերակ առաջարկենք, ասեք մեր ուզածը չի, բայց կուտվի, ջանդամ, կարա լինի»․ Փաշինյանը՝ ոսկեպարցիներին

225
Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ., 10:54
«Կարող է լուծման տարբերակ առաջարկենք, ասեք մեր ուզածը չի, բայց կուտվի, ջանդամ, կարա լինի»․ Փաշինյանը՝ ոսկեպարցիներին

Մարտի 18-ին Նիկոլ Փաշինյանը այցելել էր Տավուշի մարզ՝ բնակիչներին ներկայացնելու սահմանազատման և սահմանագծման աշխատանքներին վերաբերող հարցեր։ Ոսկեպարցիների հետ հանդիպման ժամանակ բնակիչներից մեկը հարցրել է․ «Ասում եք՝ կառավարությունը 16 մլն դրամ է ներդնելու այստեղ տներ կառուցելու համար, ի՞նչ երաշխիք ունեք, որ էստեղ ենք մնալու։ Վերևի գյուղում էլ տներ էինք կառուցել՝ ամեն ինչով ապահովված, Սումգայիթի դեպքերով պայմանավորված կորցրեցինք այդ տները»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատասխանը հետևալն էր․ «Ասեցիք ամեն ինչով ապահովված տները էլ չկան, դա նշանակում է այն իրավիճակը, որ ունենք մարդկանց տեղում չի պահում, այստեղ մնալը հերոսություն է պահանջում և անընդհատ լարվածություն։ Մենք այս պրոցեսը ուզում ենք տանենք, որ մարդիկ հանդարտվեն, զբաղվեն իրենց ընտանիքով, իրենց բարեկեցությամբ, իրենց հող ու ջրով, մենք էլ գանք տնտեսական զարգացման հարցեր քննարկենք։ Ձեր ասածը այն մասին է, որ այս իրավիճակը հեռանկար չունի, որովհետև սենց մանր, մանր, մանր դուրս են գալիս չէ՞, Ոսկեպարից էլ են չէ՞ մարդիկ դուրս եկել, բա եթե վիճակը էդքան լավա, ինչի՞ են մարդիկ դուրս եկել, մեր նպատակնա, որ այդ բոլոր հարցերը լուծվի, որ Ոսկեպարը խաղաղ լինի, որ Ոսկեպարի վրա չկրակեն, որ Ոսկեպարում երեխա ծնվի։ Եթե մենք տեսնենք, որ չենք կարողանում լուծումներ գտնել կենսագործունեության լիարժեք ապահովման համար, ես կգամ, ձեզ կասեմ, ժողովուրդ ջան, դուք 100%-ով ճիշտ էիք, գնացինք բուքսավատ արեցինք, բուքսավատ արեցինք, հարցերը չկարողացանք լուծել։ Ես ի նկատի ունեմ թողեք մենք էդ ճանապարով գնանք, մենք դավաճան չենք, մենք հող ծախող չենք։ Թողեք, ինչ որ ժամանակ աշխատենք, ձեզնից թաքուն ոչինչ չի լինելու, շատ հարցեր կան, որ, այո, չեմ ասում, որ այդպիսի բան չկա, ասում եմ, որ ամեն ինչ կանենք՝ ձեր պատկերացրած ձևով լուծելու համար, բայց կարող է լինի լուծման տարբերակ, որ առաջարկենք, ասեք մեր ուզածը չի, բայց կուտվի, բայց ոնց որ թե, ջանդամ, կարա լինի»:

«Կարող է լուծման տարբերակ առաջարկենք, ասեք մեր ուզածը չի, բայց կուտվի, ջանդամ, կարա լինի»․ Փաշինյանը՝ ոսկեպարցիներին