Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 03 մայիսի, 2024 թ.

Հովհաննես Ավետիսյանը՝ էլեկտրոնային դեղատոմսերի մասին

183
Ուրբաթ, 08 մարտի, 2024 թ., 15:24
Հովհաննես Ավետիսյանը՝ էլեկտրոնային դեղատոմսերի մասին

Հանրային կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Էլեկտրոնային դեղատոմսերի մասին
Մի քանի ռեպորտաժ նայեցի, որոնք ներկայացնում էին մարդկանց հասցված դժվարություններն ու նրանց արդարացի դժգոհությունները: Որպես հանրային կառավարման մասնագետ նաև որպես արևմտյան համակարգի բուժառու, շատ կարճ ներկայացնեմ, թե ինչ պետք էր անել, որ սա սահուն լիներ՝ առանց մարդկանց վնասելու:
Նախ ասեմ, թե ինչպես է հիմա ԵՄ տարածքում սա աշխատում: Ինքս ունեմ հորմոնալ դեղի օգտագործման կարիք՝ ցմահ: Բժիշկս Բելգիայում է: Նամակ եմ գրում իրեն, որ դեղս վերջանում է, օնլայն դեղատոմսը դուրս է գրում, բառկոդը էլ-փոստով ուղարկում ինձ, սա ուղարկում եմ այնտեղ բնակվող ընկերոջ առնում է դեղատնից ու ինձ ուղարկում (իմ ներկայությունը պարտադիր չէ): Կամ այնպես եմ հաշվարկում, որ գնալուց ես առնեմ մի քանի տարվա:
Հայաստանում ինչ էր պետք անել, որ սա աշխատեր: Նախ ասեմ, որ Արմեդ համակարգը վատը չէ (համեմատում եմ իմ մոտ առկա բելգիական համակարգի հետ), որոշ գործառույթներ դեռ չկան, բայց դրանց պահանջարկը դեռ չկա էլ: Էլեկտրոնային դեղատոմսի գործառույթը Արմեդի կառավարիչները ստեղծել են մի քանի տարի առաջ (տարիներ առաջ ԵՄ-ի պատվերով սա գնահատել էի՝ համակարգը կար, ամենը տեղում էր, ուղղակի հիմնականում օրենսդրական բացի պատճառով դեռ չէր աշխատում):
Կիրարկման բաց թողնված մասը:
Մարդկանց նեղություն չտալու համար, սկզբի կես տարին իրական ժողովրդավար կառավարությունը կդներ պահանջ այդ 500 և ավել դեղերը գնել միայն անձնագրով: Այսինքն առանց դեղատոմսի, բայց անձնագրով: Պահանջ կդրվեր, որ դեղատները բոլոր գնումները մուտք անեին համակարգ (Արմեդ): Կես տարվա մեջ Արմեդում կերևար, թե քաղաքացիները ինչ դեղեր են գնում և ովքեր են նրանք և ովքեր են խռոնիկ հիվանդները (որ անընդհատ ինչ-որ կոնկրետ դեղերից կախվածության մեջ են): Հաջորդիվ փուլային եղանակով յուրաքանչյուր խմբի բուժառուի կտեղեկացվեր (հեռախոսին հաղորդագրություն ուղարկելով, ինչի հնարավորությունը Արմեդը կարող է տալ), որ նշված ամսաթվից սկսած նա իր հորմոնալ դեղը (օրինակի համար Էլ-տիրոքսինը) ունենալու համար գոնե մեկ անգամ պետք է այցելի պոլիկլինիկա և տեսնի բժշկին, ինչից հետո նա կբացի երկարաժամկետ դեղատոմս (սա սկզբի համար, միայն մշտապես նույն դեղը օգտագործողների համար): Այնուհետ հետզհետ կդրվեր պահանջ օրինակ վեց ամիսը մեկ տեսնել բժշկին՝ էլ-տիրոքսինի դեպքում այդպես է, որ, եթե կարիք լինի դեղաչափը (դոզան) փոխվի:
Այս պայմաններում, երբ շատ հարցեր թերի մտածված են և կիսատ պռատ, ես կասկած ունեմ, որ նման եղանակով այս համակարգի կիրառումը միայն մեկ նպատակ ունի: Դա է՝ նիկոլի ձեռքը մարդկանց ավելի կառավարելի դարձնելու ևս մեկ գործիք տալ. մասնավորապես, մարդկանց շարունակաբար զբաղեցնել կենցաղային և գոյաբանական խնդիրներով, որ ընդվզելու ժամանակ և էներգիա այլևս չունենան:
Այլապես ես չեմ հասկանում, թե ինչու մարդու օգտին ծառայող գործիքը դառնում է չարիք ու պատիժ»։