Էլեկտրոնային դեղատոմսերը մեծ դժգոհություն են առաջացրել․ «Հրապարակ»
![]() «Հրապարակ»-ը գրում է․ «Մեր տեղեկություններով՝ առողջապահության ոլորտում լուրջ դժգոհություններ կան էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրման հետ կապված, քանի որ հերթական բարեփոխումն իրականացվում է բացառապես ծառայություն մատուցողների հաշվին, ինչը, բնականաբար, վաղ թե ուշ հանգեցնելու է բժշկական ծառայությունների թանկացման։ Ինչպես հայտնի է, մարտ ամսից դեղատոմսերը դառնում են էլեկտրոնային։ Մոտ 470 անուն դեղերի դեպքում (հակաբիոտիկային, հակասնկային, հակամիկոբակտերային, հակավիրուսային դեղերը, իմունային շիճուկները, իմունոգլոբոլինները, պատվաստանյութերը և միզապրաստոլ պարունակող դեղերը) բժիշկը դեղը դուրս է գրելու էլեկտրոնային եղանակով, իսկ երբ բուժառուն դիմի դեղատուն, այնտեղ որոնելու են և տեսնեն նրա համար գրված դեղատոմսը։ Ի դեպ, «Արմեդ» համակարգը պետության բարձր հովանու ներքո մոնոպոլիա է սահմանելև կարողանում է ցանկացած պահի գները բարձրացնել, իսկ բժշկական ծառայություն կամ դեղատնային գործունեություն ծավալող յուրաքանչյուր ընկերություն պարտավոր է պայմանագիր ունենալ «Արմեդ» համակարգի հետ։ Մեր աղբյուրը վստահեցնում է, որ սա ևս խնդրահարույց պահանջ է և չի բխում «Լիցենզավորման մասին» օրենքի պարտադիր պահանջներից»։ Մանրամասները՝ թերթի համարում։ |

«Ու այսպիսի տվյալների վրա պետք է կառուցվի՞ ապահովագրությունը»․ Անուշ Պողոսյան
9316:18
Նյու Յորքում 15,000 բուժքույր գործադուլ է հայտարարել (տեսանյութ)
317Երեկ, 23:38
«Ինչո՞ւ հայկական արտադրության դեղը որակյալ չէ»․ Ոսկան Սարգսյան
112Երեկ, 16:12
«ՀՀ-ում շարունակվում են շրջանառվել գրիպի Ա տեսակի H3N2 ենթատեսակի հարուցիչները»․ ՀՎԿԱԿ
132Երեկ, 12:12
«Սոցփաթեթի շահառուների համար այլևս պարտադիր չէ կանխարգելիչ բուժզննումը». ՀՀ ԱՆ
20011.01.2026, 15:06
«Անգամ ամենաանմեղ թվացող կատակները կարող են վտանգավոր լինել»․ Հայկ Քոչարյան
12309.01.2026, 12:30
