«Իմ մահվան դեպքում երբեք չեմ հրաժարվի իմ օրգանները հանձնել որևէ մեկին». Արսեն Թորոսյան
![]() «Միայն օրենքներ ընդունելը բավարար չէ արդյունքներ ստանալու համար, անհրաժեշտ է նաև իրական, շոշափելի աշխատանք կատարելը»,- ԱԺ-ում, «Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու հարցի քննարկման ժամանակ, իր ելույթում ասաց ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը՝ կարևորելով երիկամի, լյարդի և այլ կենսական նշանակության օրգանների փոխպատվաստումը․ «Հայաստանում ունենք տարեկան հեմոդիալեզ ստացող մոտ 1000 պացիենտ և ըստ տարբեր գնահատականների, նրանցից մոտ 700-ին անհրաժեշտ է երիկամի փոխպատվաստում։ Կարծում եմ՝ հավելյալ ջանքեր պետք է գործադրենք ի վերջո էդ առաջին դեպքն ունենալու և առաջ գնալու համար։ Պարոն Գասպարյանը նշում է, որ գործելակարգերով ամեն ինչ կա, իհարկե կա, օրենքն էլ 2002 թվականից կա, 22 տարի առաջ է ընդունվել, բայց էդքան հեշտ լիներ, կունենայինք գեթ մեկ նման դեպք։ Սկսած հանրային գիտակցության փոփոխությունից, որ ի վերջո այո մահը վատ բան է, հատկապես դժբախտ պատահարներից, բայց էդ մահը կարող է լինել նոր կյանքի սկիզբ, մենք այդ հանրային կոմունիկացիան էլ պետք է տանենք։ Իմ մահվան դեպքում երբեք չեմ հրաժարվի իմ օրագանները հանձնել որևէ մեկին, եթե դրանք առողջ լինեն»,- ասել է Թորոսյանը: |

«Մանկական մահացությունը ՀՀ-ում շարունակում է մնալ կայուն բարձր մակարդակի վրա»․ Անուշ Պողոսյան (լուսանկար)
9012.02.2026, 10:30
«Պետությունը պարտավոր է ապահովել դեղորայքի մատչելիությունը»․ Մհեր Մելքոնյան
10911.02.2026, 14:24
«Տեղյա՞կ եք՝ ինչ է կատարվում ԲԿ-ներում․ բժիշկները բացահայտ փող են ուզում վիրահատության համար»․ լրագրողը՝ Անահիտ Ավանեսյանին (տեսանյութ)
14111.02.2026, 13:00
«Չկա՞ մտավախություն, որ տարվա 2-րդ կիսամյակին գումարը կսպառվի»․ լրագրողը՝ Անահիտ Ավանեսյանին (տեսանյութ)
14311.02.2026, 12:06
Անահիտ Ավանեսյանի ասուլիսը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
7511.02.2026, 11:18
Սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակը՝ ՀՀ-ում
10509.02.2026, 14:36
