Երևան`   +24 °C
Այսօր`   Հինգշաբթի, 02 մայիսի, 2024 թ.

«ՄԻԱՎ/ՁԻԱՀ իրավիճակը Հայաստանում». Արմեն Մուրադյան

146
Չորեքշաբթի, 28 փետրվարի, 2024 թ., 12:18
«ՄԻԱՎ/ՁԻԱՀ իրավիճակը Հայաստանում». Արմեն Մուրադյան

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի ֆեյսբուքյան գրառումը. «ՄԻԱՎ վարակը՝ մարդու իմուն անբավարարության վիրուսով (ՄԻԱՎ) հարուցվող հիվանդություն է: Բնութագրվում է ձեռքբերովի իմուն անբավարարության համախտանիշի՝ ՁԻԱՀ-ի հարաճուն զարգացումով:
Համաձայն ՀՀ ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի տվյալների՝ ՄԻԱՎ/ՁԻԱՀ իրավիճակը Հայաստանի Հանրապետությունում 1988թ-ից մինչև 2023թ․ դեկտեմբերի 31-ի դրությամբ հետևյալ տեսքն ունի.
ՄԻԱՎ վարակի գրանցված 5614 դեպք, որից 3909-ը՝ արական (69,6%), 1705-ը՝ իգական (30,4%) սեռի շրջանում։
ՁԻԱՀ-ի 2669 դեպք, որից 1982-ը՝ արական (74,3%) և 687-ը՝ իգական (25,7%) սեռի շրջանում:
Մահվան 1186 դեպք, որից 950-ը՝ արական (80,1%) և 236-ը՝ իգական (19,9%) սեռի շրջանում։
Երեխաների շրջանում (0-14 տարեկան) արձանագրվել է ՄԻԱՎ վարակի 84 դեպք, ՁԻԱՀ-ի 46 դեպք, մահվան 12 դեպք։
Ժամանակահատվածի վերջի դրությամբ՝
ՄԻԱՎ-ով ապրող ՀՀ քաղաքացիների թիվը 4428 է (հաշվարկային թիվը 5900 է)։
Հակառետրովիրուսային /ՀՌՎ/ բուժում է ստանում3398 ՀՀ քաղաքացի:
2023թ-ի ընթացքում ՀՀ-ում գրանցվել է․
ՄԻԱՎ վարակի 500 դեպք, որից 346-ը՝ արական (69,2%), 154-ը՝ իգական (30,8%) սեռի շրջանում։
ՁԻԱՀ-ի 221 դեպք, որից 162-ը՝ արական (73,3%) և 59-ը՝ իգական (26,7%) սեռի շրջանում:
Մահվան 79 դեպք, որից 61-ը՝ արական (77,2%) և 18-ը՝ իգական (22,8%) սեռի շրջանում:
Երեխաների շրջանում (0-14 տարեկան) արձանագրվել է ՄԻԱՎ վարակի 5 դեպք։
2023թ-ի և 1988-2023թթ. ընթացքում (ընդհանուր) ՀՀ քաղաքացիների շրջանում հայտնաբերված ՄԻԱՎ վարակի դեպքերի բաշխում ըստ տարիքային խմբերի»:

Աղբյուրը`   Արմեն Մուրադյան