ՀՀ-ում շարունակում են շրջանառվել գրիպ Ա տեսակի H3N2 և H1N1 ենթատեսակները
![]() 2024 թվականի 8-րդ շաբաթվա (19.02.2024-25.02.2024թթ.) ընթացքում Հայաստանում արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության ակտիվության նվազում։ Ակտիվության նվազումն արձանագրվել է հանրապետության բոլոր մարզերում և Երևան քաղաքում։ Նշված ժամանակահատվածում արձանագրված սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացությունը նախորդ շաբաթվա համեմատ նվազել է 1.1 անգամ, իսկ 2023թ. միևնույն ժամանակահատվածի համեմատ նույնքան բարձր է։ Ընդհանուր դեպքերի 72%-ը 0-18 տարեկան երեխաներ են։ Հանրապետությունում շարունակում են շրջանառել գրիպ Ա տեսակի H3N2 և H1N1 ենթատեսակները, այլ շնչառական վարակներից՝ պարագրիպի, ռեսպիրատոր սինցիտիալ վիրուսի, ռինովիրուսի, մետապնևմովիրուսի, բոկավիրուսի և կորոնավիրուսային հիվանդության SARS-COV-2-ի հարուցիչներ, ինչպես նաև գրանցվում են համակցված վարակներ, ինչպիսիք են՝ ռինովիրուսի և ռեսպիրատոր սինցիտիալ վիրուսի, ռինովիրուսի և ադենովիրուսի, ռինովիրուսի և բոկավիրուսի հարուցիչներ։ Սուր շնչառական վարակներով չհիվանդանալու, ինչպես նաև բարդություններից խուսափելու նպատակով՝ ԿՐԿԻՆ հիշեցնում և հորդորում ենք՝ պատվաստվե՛ք սեզոնային գրիպի դեմ՝ դիմելով Ձեր հաշվառման առաջնային առողջության պահպանման կազմակերպություն, ներկայում հանրապետությունում առկա գրիպի պատվաստանյութը պաշտպանում է գրիպի երկու Ա և երկու Բ ենթատեսակներից, հագնվե՛ք եղանակին համահունչ, օգտագործե՛ք հնարավորինս շատ հեղուկներ, հաճախակի օդափոխե՛ք փակ տարածքները, հաճախակի լվացե՛ք ձեռքերը, խուսափեք սուր շնչառական վարակներին բնորոշ երևույթներով հիվանդների հետ շփումից, եթե հիվանդ եք՝ մնացեք տանը, հատկապես՝ սուր շնչառական վարակներին բնորոշ աշտանշաններով երեխաներին մի՛ թույլատրեք հաճախել դպրոց և մանկապարտեզ՝ ապահովելով բժշկի կողմից խորհրդատվությունը և բուժումը, մի՛ օգտագործեք հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի և սուր շնչառական վարակների բուժման համար, պահպանե՛ք հազի և փռշտալու վարվելակարգը։ Աղբյուրը` ՀՀ ԱՆ |
«Տպավորություն է՝ ամեն ինչ արվում է հնարավորինս քիչ թվով անձանց հաշմանդամություն ունեցող ճանաչելու համար»․ Ծաղիկ Վարդանյան
8916:30Երևանում տանիքից պոկված թիթեղը հարվածել է հղի կնոջը. երեխան ծնվել է պատռված ճակատով (տեսանյութ)
188Երեկ, 23:42«Ջրծաղիկի դեմ պատվաստանյութի վերաբերյալ ապատեղեկատվություն է տարածվել»․ ՀՎԿԱԿ
102Երեկ, 15:36Ուժգին քամու հետևանքով ծառի ճյուղն ընկել է քաղաքացու գլխին (լուսանկար)
16911.05.2025, 22:30Գյումրու բժշկական կենտրոնի բաժնի վարիչը կալանավորվել է
64108.05.2025, 20:18«Քնելուց 30 րոպե առաջ սահմանափակելով բջջայինի օգտագործումը՝ կբարելավվեք քնի որակը»․ Արմեն Մուրադյան
70905.05.2025, 13:42