Տավուշում 9 տարեկան տղան տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել է
![]() Փետրվարի 19-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում «Բերդ» բժշկական կենտրոնից ՀՀ ՆԳՆ ոստիկանության Տավուշի բաժին ահազանգ է ստացվել, որ բենզինով վառարանը վառելու ժամանակ առաջացած բոցի հետևանքով «դեմքի, պարանոցի առաջային և կողմնային մակերեսների, զույգ վերին վերջույթների առաջային մակերեսների, զույգ ազդրերի առաջային և միջային մակերեսների, 2-րդ և 3-րդ աստիճանի ջերմային այրվածք բոցով, 30-ից 35 տոկոս մակերեսով, այրվածքային շոկ, շնչուղիների ջերմային այրվածք բոցով» ախտորոշմամբ շտապօգնության խումբը իրենց մոտ է տեղափոխել մի երեխա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Տավուշի մարզի բնակիչ 9-ամյա Ալեն Մ-ն է, ում վիճակը բժիշկները գնահատել են ծանր։ Պարզվել է նաև, որ նույն օրը ժամը 15։30-ի սահմաններում երեխան իրենց տանը ծնողների հսկողությունից դուրս մնալով փորձել է բենզինի միջոցով վառել վառարանը: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: |

«Մանկական մահացությունը ՀՀ-ում շարունակում է մնալ կայուն բարձր մակարդակի վրա»․ Անուշ Պողոսյան (լուսանկար)
9012.02.2026, 10:30
«Պետությունը պարտավոր է ապահովել դեղորայքի մատչելիությունը»․ Մհեր Մելքոնյան
10911.02.2026, 14:24
«Տեղյա՞կ եք՝ ինչ է կատարվում ԲԿ-ներում․ բժիշկները բացահայտ փող են ուզում վիրահատության համար»․ լրագրողը՝ Անահիտ Ավանեսյանին (տեսանյութ)
14111.02.2026, 13:00
«Չկա՞ մտավախություն, որ տարվա 2-րդ կիսամյակին գումարը կսպառվի»․ լրագրողը՝ Անահիտ Ավանեսյանին (տեսանյութ)
14311.02.2026, 12:06
Անահիտ Ավանեսյանի ասուլիսը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
7511.02.2026, 11:18
Սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակը՝ ՀՀ-ում
10509.02.2026, 14:36
