Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 24 մայիսի, 2024 թ.

Հունգարիան արգելափակել է հակառուսական պատժամիջոցների նոր փաթեթը. #FinancialTimes

1544
Հինգշաբթի, 15 փետրվարի, 2024 թ., 13:06
Հունգարիան արգելափակել է հակառուսական պատժամիջոցների նոր փաթեթը. #FinancialTimes

Հունգարիան արգելափակել է հակառուսական պատժամիջոցների նոր՝ 13-րդ փաթեթը, գրում է FinancialTimes-ը:

Թերթի տվյալներով՝ Հունգարիան միակն էր ԵՄ երկրների դեսպանների հանդիպմանը, որը դեմ է արտահայտվել: Եթե դա տեղի չունենար, հավանության կարժանանար պատժամիջոցների փաթեթը, որն ուղղված է Ռուսաստանի, Չինաստանի և այլ երկրների մոտ 200 անձանց և կազմակերպությունների դեմ, ասվում է հոդվածում: