Երևան`   +20 °C
Այսօր`   Կիրակի, 08 սեպտեմբերի, 2024 թ.

«Բաքվին ու Երևանին երկխոսության կոչ ենք անում». Մարիա Պեյչինովիչ-Բուրիչ

450
Երեքշաբթի, 13 փետրվարի, 2024 թ., 15:18
«Բաքվին ու Երևանին երկխոսության կոչ ենք անում». Մարիա Պեյչինովիչ-Բուրիչ

Եվրոպայի խորհուրդը մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին բախումների մասին հաղորդագրություններով: Այս մասին գրել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչը՝ X սոցցանցի իր էջում:

«Մտահոգված ենք Հայաստանի և Ադրբեջանի սահմանի երկայնքով փոխհրաձգությունների մասին հաղորդագրություններով: Կոչ ենք անում կողմերին զերծ մնալ ուժի կիրառումից։ Երկխոսությունը կայուն խաղաղության միակ ճանապարհն է»,- գրել է նա: