Երևան`   +5 °C
Այսօր`   Ուրբաթ, 23 փետրվարի, 2024 թ.

Պուտինի հետ հարցազրույցից հետո ամերիկացի լրագրողը բացառել է Ուկրաինայի հաղթանակը

1109
Երեքշաբթի, 13 փետրվարի, 2024 թ., 10:48
Պուտինի հետ հարցազրույցից հետո ամերիկացի լրագրողը բացառել է Ուկրաինայի հաղթանակը

Ամերիկացի լրագրող Թաքեր Կարլսոնը կարծում է, որ նույնիսկ Արևմուտքի աջակցությամբ Ուկրաինային չի հաջողվի հաղթել Ռուսաստանին: Այս մասին նա գրել է X սոցցանցի իր էջում:

Ըստ Կարլսոնի՝ ուկրաինացի զինվորականները նույնիսկ միլիարդավոր դոլարների օգնությամբ չեն կարող հետ մղել ռուսական բանակին Ուկրաինայի արևելյան շրջաններից:

«Ո՛չ Ուկրաինան, ո՛չ ՆԱՏՕ-ն, ո՛չ ԱՄՆ-ը չունեն արդյունաբերական ներուժ: Բացի այդ, Ռուսաստանի բնակչությունը 100 միլիոնով ավելի է Ուկրաինայի բնակչությունից: Եվ Արևմուտքի կողմից Ուկրաինային աջակցության շարունակությունը սպառնում է հակամարտության սրմամբ, ինչպես նաև արևմտյան տնտեսության հետագա դեգրադացմամբ, հատկապես՝ Գերմանիայի»,- ասել է լրագրողը: