Երևան`   +2 °C
Այսօր`   Շաբաթ, 24 փետրվարի, 2024 թ.

«Կարևոր են հավաստիացումները». Պեսկովը՝ Պուտինի՝ Հայաստան հնարավոր այցի մասին

411
Երկուշաբթի, 12 փետրվարի, 2024 թ., 14:48
«Կարևոր են հավաստիացումները». Պեսկովը՝ Պուտինի՝ Հայաստան հնարավոր այցի մասին

Ռուսաստանը չի կարող անտեսել Միջազգային քրեական դատարանի՝ (ՄՔԴ) Հռոմի ստատուտին Հայաստանի միացումը: Այս մասին Life.ru-ի հետ զրույցում ասել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով Հայաստան Պուտինի հնարավոր այցի մասին հարցին:

«Միջազգային այդ կարգավիճակին Հայաստանի միանալու հետ կապված նոր իրողությունը, իհարկե, չի կարող բացասական ազդեցություն չունենալ մեր երկկողմ հարաբերությունների վրա։ Իհարկե, այստեղ շատ կարևոր է որոշակի հավաստիացումներ ստանալ մեր հայ գործընկերներից, այդ հարցը դեռ պետք է լուծվի երկկողմ երկխոսության շրջանակներում, ինչին մենք պատրաստ ենք»,- ասել է Պեսկովը: