Երևան`   +1 °C
Այսօր`   Շաբաթ, 24 փետրվարի, 2024 թ.

«Ղարաբաղի հարցը փակված է». Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան

376
Երկուշաբթի, 12 փետրվարի, 2024 թ., 13:06
«Ղարաբաղի հարցը փակված է». Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան

Բաքուն ու Երևանը կարող են շուտով ավարտել խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները: Այս մասին «Известия»-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը:

«Ղարաբաղի հարցը փակված է։ Այժմ Հայաստանն ու Ադրբեջանն ուղղակիորեն փոխանակում են խաղաղության պայմանագրի նախագծերը։ Այն, ինչ առաջարկում է ադրբեջանական կողմը, ըստ իս, միանգամայն ճիշտ է և արդարացված: Եվ, սկզբունքորեն, այն առաջարկների հիման վրա, որոնք անում է Բաքուն, ինձ թվում է, կարելի է բավական արագ ավարտել այդ բանակցությունները: Ռուսական կողմը պատրաստ է առավելագույն աջակցություն ցուցաբերել Հայաստանին և Ադրբեջանին՝ խաղաղության համաձայնագրի կնքման հարցում»,- ասել է նա: