Երևան`   +2 °C
Այսօր`   Երկուշաբթի, 04 մարտի, 2024 թ.

Թրամփը Զելենսկուն անվանել է «պատմության մեծագույն վաճառական»

1075
Երկուշաբթի, 12 փետրվարի, 2024 թ., 13:24
Թրամփը Զելենսկուն անվանել է «պատմության մեծագույն վաճառական»

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն անվանել է «պատմության մեծագույն վաճառական», գրում է Bloomberg-ը: Հոդվածում ասվում է, որ Թրամփը ելույթ է ունեցել Հարավային Կառոլինայում նախընտրական հանրահավաքի ժամանակ:

Նա նշել է, որ ինքը կարող է կարգավորել ուկրաինական հակամարտությունը:

Թրամփը նաև ենթադրել է, որ ԱՄՆ-ը կարող է զրկվել հարյուր միլիարդավոր դոլարներից, եթե Ուկրաինան գործարք կնքի Ռուսաստանի հետ, և «այդ ժամանակ ոչ ոք չի ցանկանա գործ ունենալ ԱՄՆ-ի հետ»: Այդ կապակցությամբ Թրամփը Զելենսկուն անվանել է «պատմության մեծագույն վաճառական»:

Հոդվածի հեղինակը նշում է, որ Թրամփի հնարավոր վերադարձը Սպիտակ տուն կարևոր գործոն է դառնում Ուկրաինայի հակամարտության մեջ, հատկապես այն ֆոնին, որ Ուկրաինայի զինված ուժերի հակահարձակումը ձախողվել է, Զելենսկին վիճել է բարձրագույն ռազմական հրամանատարի հետ, իսկ ԱՄՆ ռազմական օգնության հարցը դեռ հարցականի տակ է Կոնգրեսում: