Երևան`   +20 °C
Այսօր`   Կիրակի, 08 սեպտեմբերի, 2024 թ.

ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ուկրաինային և Իսրայելին օգնելու նախագծին

1059
Երկուշաբթի, 12 փետրվարի, 2024 թ., 09:54
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ուկրաինային և Իսրայելին օգնելու նախագծին

ԱՄՆ Սենատում ընթացակարգային քվեարկության ընթացքում աջակցել են Ուկրաինային և Իսրայելին օգնության մասին օրինագծին:

Այժմ այն պետք է վերջնական քննություն անցնի:

Օրինագծի այս տարբերակից հանվել են հարավում ԱՄՆ սահմանների պաշտպանության համար միջոցներ հատկացնելու մասին դրույթները: Օրինագիծը հավաքել է ձայների անհրաժեշտ երկու երրորդը:

Հաջորդ փուլը կլինի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում, որտեղ նախագիծը կարող է չընդունվել, քանի որ այն վերահսկող մարմինը՝ Հանրապետական կուսակցությունը, դեմ է նախագծին: