Երևան`   +2 °C
Այսօր`   Շաբաթ, 24 փետրվարի, 2024 թ.

Սունակը քննադատել է Պուտինի հարցազրույցը

1144
Կիրակի, 11 փետրվարի, 2024 թ., 13:00
Սունակը քննադատել է Պուտինի հարցազրույցը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը քննադատել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հարցազրույցը՝ ամերիկացի լրագրող Թաքեր Կարլսոնին։

Ըստ Սունակի՝ Ռուսաստանի ղեկավարի հայտարարությունը ուկրաինական հակամարտությունում ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի պատասխանատվության մասին, ծիծաղելի է։

«Ես հպարտ եմ, որ Մեծ Բրիտանիան ի սկզբանե հաստատակամորեն աջակցել է Ուկրաինային»,- ընդգծել է Մեծ Բրիտանիայի վարչապետը։

Ավելի վաղ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն անհեթեթություն էր անվանել Ռուսաստանի նախագահի հայտարարությունները՝ ամերիկացի լրագրող հետ հարցազրույցում: