Երևան`   +5 °C
Այսօր`   Ուրբաթ, 23 փետրվարի, 2024 թ.

«Մենք պետք է պատրաստվենք ՌԴ-ի հետ երկարատև առճակատման»․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

1139
Շաբաթ, 10 փետրվարի, 2024 թ., 15:18
«Մենք պետք է պատրաստվենք ՌԴ-ի հետ երկարատև առճակատման»․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը Welt am Sonntag-ին տված հարցազրույցում ասել է, որ եթե Ռուսաստանը հաղթի Ուկրաինայում, ռուսական ագրեսիան կարող է տարածվել այլ երկրներում, ուստի ՆԱՏՕ-ի անդամները պետք է ակտիվորեն պատրաստվեն հնարավոր առճակատմանը, որը կարող է տևել տասնամյակներ։

«Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի տնտեսությունը նախապատրաստում է երկարատև պատերազմի։ Ռուսական ագրեսիան զսպելու համար անհրաժեշտ է շարունակել աջակցել Ուկրաինային և ներդրումներ կատարել ՆԱՏՕ-ի ռազմական կառույցներում»,- նշել է նա։