Զախարովան՝ Ադրբեջանում կայացած ընտրությունների մասին
![]() ՌԴ ԱԳՆ-ի ներկայացուցիչ Մարիա Զախարովան քննադատել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ (Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի) զեկույցն Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրությունների վերաբերյալ։ Պետական ինքնիշխանության պաշտպանության և Ռուսաստանի ներքին գործերին միջամտությունը կանխելու՝ Դաշնության խորհրդի հանձնաժողովի նիստում ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը ծաղրել է զեկույցում արտացոլված հայտարարությունները։ «Ինչ էլ անեք, որքան էլ թեկնածուները լինեն, ինչ հարթակներ ունենան, ինչ կուսակցություններ ունենան, ոչ մի նշանակություն չունի, բացի մեկ բանից՝ քաղաքական ներգրավվածությունից՝ կանխորոշված արդյունքից։ Ես մեկ հարց ունեմ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին. նրանք գոնե որևէ բան լսե՞լ են պետության համար կրիտիկական պահին հասարակության կոնսոլիդացիայի հայեցակարգի մասին։ Կարծում եմ, նրանք ոչինչ չեն լսել: Իսկ եթե նրանք ոչինչ չեն լսել, ուրեմն պատկերացում չունեն, թե ինչպես պետք է դիտարկել ընտրությունները»,- ասել է Զախարովան։ — Newsfeed (@Newsfeed883920) February 9, 2024 |

«Կոչ եմ անում՝ իր հետ տանել հայ գերիներին ուղղված նամակները»․ Արտակ Բեգլարյան
014:54
«Պետք է ճշտել՝ հայերեն կարողանո՞ւմ է կարդալ, թե՞ չէ, հետո մնացածը կհասկանանք»․ Վահագն Ալեքսանյան (տեսանյութ)
3314:48
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը ժամանել է Կիև
9714:31
«Ձեր օրոք նշանակված դատավորների հետ կապված և՞ս խնդիրներ կան»․ լրագրողը՝ Վահագն Ալեքսանյանին (տեսանյութ)
7314:18
«Սկիզբն ալիևյան է, շարունակությունը՝ նիկոլական». Սերժ Սարգսյան (տեսանյութ)
7814:12
«Ազգային արժանապատվությունը ուրիշների հավանությանն արժանանալու կարիք չունի»․ Սարգիս Տեր-Եսայան
8513:24
