Երևան`   +5 °C
Այսօր`   Ուրբաթ, 23 փետրվարի, 2024 թ.

«Չենք բացառում Հարավային Կորեայի օկուպացիան». Կիմ Չեն Ըն

470
Ուրբաթ, 09 փետրվարի, 2024 թ., 16:30
«Չենք բացառում Հարավային Կորեայի օկուպացիան». Կիմ Չեն Ըն

Փհենյանը չի բացառում Հարավային Կորեայի տարածքի օկուպացիայի սցենարը: Այս մասին հայտարարել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը: «Արտակարգ հանգամանքների դեպքում օկուպացիան միջոց է՝ մեր երկրի հավերժական անվտանգության, խաղաղության և կայունության համար»,- նրա խոսքը մեջբերում է Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությունը:

Կիմ Չեն Ընը կոչ է արել սահմանադրության մեջ Հարավային Կորեան նշել որպես գլխավոր թշնամի: Նա հայտարարել է, որ իր երկիրը պատերազմ չի ուզում, սակայն մտադիր չէ խուսափել դրանից։ Պետության ղեկավարի խոսքով՝ Հարավային Կորեայի կողմից նույնիսկ 0,001 միլիմետր ներխուժումը կդիտվի որպես պատերազմի սադրանք: