Երևան`   +7 °C
Այսօր`   Ուրբաթ, 23 փետրվարի, 2024 թ.

Մոլդովայի կենտրոն զրահատեխնիկա է մտցվել

465
Ուրբաթ, 09 փետրվարի, 2024 թ., 14:30
Մոլդովայի կենտրոն զրահատեխնիկա է մտցվել

Մոլդովայում զորավարժություններ կանցկացվեն: Այս մասին հայտնել է Մոլդովայի ոստիկանությունը՝ Telegram-ի իր ալիքում: «Այսօր ոստիկանության «Կայծակ» հատուկ նշանակության բրիգադի մեր գործընկերները երկրի կենտրոնում զրահատեխնիկայի մասնակցությամբ մարտավարական զորավարժություններ են անցկացնում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Մոլդովայում ընդդիմադիր կոմունիստների և սոցիալիստների դաշինքի կողմնակիցները հանրահավաք են կազմակերպել Քիշնևում՝ պահանջելով կառավարության և վարչապետ Դորին Ռեչանի հրաժարականը: