«Չափից դուրս». Բայդենը՝ Գազայում Իսրայելի գործողությունների մասին
1476
Ուրբաթ, 09 փետրվարի, 2024 թ., 19:54
![]() ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ի հարձակմանն ի պատասխան Իսրայելի ռազմական գործողությունները համարում է «չափից դուրս»: Այս մասին նա ասել է Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում, հաղորդում է CNN-ը: «Կարծում եմ՝ պատասխան գործողությունները Գազայում չափից դուրս էին: Մենք ձգտում ենք ժամանակավոր հրադադարի՝ ՀԱՄԱՍ-ի կողմից պահվող պատանդներին ազատելու և իսրայելական բանտերում գտնվող պաղեստինցիների ազատ արձակման դիմաց»,- ասել է Բայդենը: Խոսելով Գազայում մարդկանց տառապանքների մասին՝ Բայդենը նշել է, որ պետք է ավելին անել՝ հումանիտար ճգնաժամը կասեցնելու համար: |

«Կոչ եմ անում՝ իր հետ տանել հայ գերիներին ուղղված նամակները»․ Արտակ Բեգլարյան
014:54
«Պետք է ճշտել՝ հայերեն կարողանո՞ւմ է կարդալ, թե՞ չէ, հետո մնացածը կհասկանանք»․ Վահագն Ալեքսանյան (տեսանյութ)
3314:48
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը ժամանել է Կիև
9714:31
«Ձեր օրոք նշանակված դատավորների հետ կապված և՞ս խնդիրներ կան»․ լրագրողը՝ Վահագն Ալեքսանյանին (տեսանյութ)
7314:18
«Սկիզբն ալիևյան է, շարունակությունը՝ նիկոլական». Սերժ Սարգսյան (տեսանյութ)
7814:12
«Ազգային արժանապատվությունը ուրիշների հավանությանն արժանանալու կարիք չունի»․ Սարգիս Տեր-Եսայան
8513:24
