«Մեր խնդիրն է՝ օգնել Երևանին ու Բաքվին հասնել հաշտեցման». Գալուզին
![]() Ռուսաստանի դերը հայ-ադրբեջանական կարգավորման գործում այլընտրանք չունի, այն մեծ է ու եզակի: Այս մասին «Россия-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը: «Մեր խնդիրն է օգնել Հայաստանին և Ադրբեջանին՝ դուրս գալ հաշտեցման և խաղաղ փոխգործակցության կայուն հետագիծ, աջակցել Անդրկովկասում փոխըմբռնման, վստահության և համագործակցության մթնոլորտի ստեղծմանը, որպեսզի իրավիճակը տարածաշրջանում լինի կայուն: Ռուսաստանը խորհրդատվական ծառայություններ է առաջարկում Երևանին և Բաքվին՝ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման շրջանակներում, քանի որ միայն Մոսկվան ունի եզակի տեղագրական նյութեր: Մենք պատրաստ ենք հարթակ տրամադրել՝ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների համար: Հուսով ենք, որ Երևանում կգերիշխի այն ըմբռնումը, որ եռակողմ պայմանավորվածությունների իրագործումն է հայ-ադրբեջանական կարգավորման ամենահուսալի ճանապարհը, այլ ոչ թե արտատարածաշրջանային տերությունների, խաղացողների, առաջին հերթին ԱՄՆ-ի և Եվրոմիության ջանքերը, որոնց գործունեությունն ուղղված է ոչ թե հայ-ադրբեջանական կարգավորմանն աջակցելուն, այլ Ռուսաստանին՝ այդ գործընթացից դուրս մղելուն, տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը խախտելուն և այդպիսով՝ ռուսական սահմանների մոտ անկայունության ևս մեկ օջախ ստեղծելուն»,- ասել է Գալուզինը: |

«Կոչ եմ անում՝ իր հետ տանել հայ գերիներին ուղղված նամակները»․ Արտակ Բեգլարյան
014:54
«Պետք է ճշտել՝ հայերեն կարողանո՞ւմ է կարդալ, թե՞ չէ, հետո մնացածը կհասկանանք»․ Վահագն Ալեքսանյան (տեսանյութ)
3314:48
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը ժամանել է Կիև
9714:31
«Ձեր օրոք նշանակված դատավորների հետ կապված և՞ս խնդիրներ կան»․ լրագրողը՝ Վահագն Ալեքսանյանին (տեսանյութ)
7314:18
«Սկիզբն ալիևյան է, շարունակությունը՝ նիկոլական». Սերժ Սարգսյան (տեսանյութ)
7814:12
«Ազգային արժանապատվությունը ուրիշների հավանությանն արժանանալու կարիք չունի»․ Սարգիս Տեր-Եսայան
8513:24
