Ռուսաստանի նախագահի պաշտոնի համար կպայքարի 4 թեկնածու
610
Հինգշաբթի, 08 փետրվարի, 2024 թ., 16:00
![]() Ռուսաստանի նախագահի պաշտոնի համար կպայքարի չորս թեկնածու: Այս մասին հայտնել է ՌԴ ԿԸՀ նախագահ Էլլա Պամֆիլովան: «Այսօր մեզ մոտ որոշակի շրջափուլ է ավարտվում, քանի որ մեր այսօրվա նիստի արդյունքում արդեն իսկ հստակություն ունենք առ այն, որ քվեաթերթիկում կլինի չորս թեկնածուի անուն»,- ասել է նա: ԿԸՀ անդամները մերժել են Բորիս Նադեժդինի, Սերգեյ Մալինկովիչի, Անատոլի Բատաշևի և Ռադա Ռուսսկիխի գրանցումը: Այսպիսով, ԿԸՀ-ն պաշտոնապես հաստատել է ինքնաառաջադրված Վլադիմիր Պուտինի և խորհրդարանական կուսակցությունների ներկայացուցիչներ Լեոնիդ Սլուցկու (Լիբերալ-դեմոկրատական կուսակցություն), Վլադիսլավ Դավանկովի («Նոր մարդիկ») և Նիկոլայ Խարիտոնովի (Կոմունիստական կուսակցություն) թեկնածությունը: Քվեարկությունը կտևի երեք օր՝ մարտի 15-ին, 16-ին և 17-ին: |

«Կոչ եմ անում՝ իր հետ տանել հայ գերիներին ուղղված նամակները»․ Արտակ Բեգլարյան
014:54
«Պետք է ճշտել՝ հայերեն կարողանո՞ւմ է կարդալ, թե՞ չէ, հետո մնացածը կհասկանանք»․ Վահագն Ալեքսանյան (տեսանյութ)
3314:48
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը ժամանել է Կիև
9714:31
«Ձեր օրոք նշանակված դատավորների հետ կապված և՞ս խնդիրներ կան»․ լրագրողը՝ Վահագն Ալեքսանյանին (տեսանյութ)
7314:18
«Սկիզբն ալիևյան է, շարունակությունը՝ նիկոլական». Սերժ Սարգսյան (տեսանյութ)
7814:12
«Ազգային արժանապատվությունը ուրիշների հավանությանն արժանանալու կարիք չունի»․ Սարգիս Տեր-Եսայան
8513:24
