Երևան`   +24 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Պուտինի դաժանությունը հասկանալու համար ևս մեկ հարցազրույցի կարիք չկա». Սպիտակ տունը՝ Պուտինի հետ Կարլսոնի հարցազրույցի մասին

1186
Հինգշաբթի, 08 փետրվարի, 2024 թ., 10:00
«Պուտինի դաժանությունը հասկանալու համար ևս մեկ հարցազրույցի կարիք չկա». Սպիտակ տունը՝ Պուտինի հետ Կարլսոնի հարցազրույցի մասին

Fox News-ի նախկին հաղորդավար, հանրապետական Դոնալդ Թրամփի դաշնակիցներից մեկը և Կիևին ամերիկյան ռազմական օգնության հակառակորդ Թաքեր Կարլսոնը ժամանել է Մոսկվա՝ Պուտինի հետ հարցազրույց վարելու համար, գրում է «Ամերիկայի ձայն»-ը:

«Բոլորի համար պետք է միանգամայն ակնհայտ լինի, թե ինչ է արել ու անում Պուտինն Ուկրաինայում, և թե ինչ կեղծ ու անհեթեթ միջոցներով է փորձում դա արդարացնել: Պուտինի դաժանությունը հասկանալու համար ևս մեկ հարցազրույցի կարիք չկա»,- լրագրողների հետ զրույցում ասել է Սպիտակ տան՝ ռազմավարական հաղորդակցությունների հարցով համակարգող Ջոն Քիրբին:

Կարլսոնը հայտնել է, որ Պուտինի հետ հարցազրույցը կհրապարակի փետրվարի 9-ին՝ Մոսկվայի ժամանակով 02:00-ին: