Երևան`   +21 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Ղազախստանի իշխող կուսակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրել

480
Երեքշաբթի, 06 փետրվարի, 2024 թ., 11:00
Ղազախստանի իշխող կուսակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրել

Ղազախստանի իշխող «Ամանաթ» կուսակցությունը նոր վարչապետի թեկնածու է առաջադրել Օլժաս Բեկտենովին, հաղորդում է «Казинформ»-ը:

Ղազախստանի օրենսդրության համաձայն՝ երկրի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն առաջարկվող թեկնածությունը քննարկելու է խորհրդարանի խմբակցությունների ղեկավարների հետ:

Բեկտենովը ծնվել է 1980 թվականին՝ Ալմաթիում, ավարտել է Ղազախստանի պետական իրավաբանական ակադեմիան: Եղել է Ալմաթիի Արդարադատության վարչության բաժնի գլխավոր մասնագետ, Ղազախստանի վարչապետի գրասենյակի իրավաբանական բաժնի գլխավոր փորձագետ, այնուհետև աշխատել է երկրի նախագահի աշխատակազմում և ֆինանսական ոստիկանության կենտրոնական ապարատում:

2022 թվականի փետրվարից մինչև 2023 թվականի ապրիլը գլխավորել է Ղազախստանի Կոռուպցիայի հակազդման գործակալությունը։ Անցյալ տարվա ապրիլին Տոկաևը նրան նշանակել է նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում:

Փետրվարի 5-ին Ղազախստանի կառավարությունը հրաժարական է տվել ողջ կազմով՝ վարչապետ Ալիխան Սմայիլովի ղեկավարությամբ: Վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարը Ռոման Սկլյարն է: