Երևան`   +8 °C
Այսօր`   Շաբաթ, 28 նոյեմբերի, 2026 թ.

«Անհրաժեշտ է միջազգային հետաքննություն անցկացնել». Զելենսկի

561
Հինգշաբթի, 25 հունվարի, 2024 թ., 13:18
«Անհրաժեշտ է միջազգային հետաքննություն անցկացնել». Զելենսկի

Անհրաժեշտ է միջազգային հետաքննություն անցկացնել՝ պարզելու Բելգորոդում Իլ-76 ռազմատրանսպորտային ինքնաթիռի կործանման բոլոր հանգամանքները: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:

«Ակնհայտ է, որ ռուսները խաղում են ուկրաինացի գերիների կյանքի, հարազատների զգացմունքների և մեր հասարակության հույզերի հետ»,- ասել է Զելենսկին՝ առանց վարկածներ նշելու, թե ինչ պատճառով կարող էր կործանվել ինքնաթիռը, որում ուկրաինացի 65 ռազմագերի է գտնվել: