Երևան`   +21 °C
Այսօր`   Շաբաթ, 27 հուլիսի, 2024 թ.

Հաքան Ֆիդանը հանդիմանել է ՄԱԿ-ի ԱԽ-ին

289
Չորեքշաբթի, 24 հունվարի, 2024 թ., 12:36
Հաքան Ֆիդանը հանդիմանել է ՄԱԿ-ի ԱԽ-ին

Գազայում և նրա սահմաններից դուրս շարունակվող պատերազմը չի կարող բերել ո՛չ խաղաղություն, ո՛չ կապիտուլյացիա, մեզ վրա է դրված այս պատերազմը դադարեցնելու պատասխանատվությունը: Այս մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը, հաղորդում է Anadolu-ն:

«Գազայում հումանիտար ավերածությունները հսկայական մասշտաբի են հասել: Անհապաղ պետք է հրադադար հաստատել և տարածաշրջան մարդասիրական օգնություն ուղարկել: Միջազգային հանրությունը դեռևս ի զորու չէ դադարեցնել արյունահեղությունը: Գազան բաց երկնքի տակ բանտ էր, այժմ վերածվել է պատերազմական գոտու, որտեղ Իսրայելի վարչապետը ռազմական գործողություններ է վարում և սպանում խաղաղ բնակիչներին՝ իր քաղաքական գոյատևումն ապահովելու համար: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հերթական անգամ չկարողացավ պաշտպանել միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը: Կցանկանայի կրկնել երաշխավորի մեխանիզմի ստեղծման մեր կոչը, որը կապահովի և կվերահսկի իրավիճակը»,- ասել է Ֆիդանը: