«ԱԺ ամբիոնից հարցականի տա՞կ եք դնում պատգամավորների քվեարկության բարեխղճությունը». Արշակյանը՝ Հարությունյանին
![]() «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը պատգամավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու լիազորություն չունի, խոսքը վերաբերում է վարչական վարույթներին, կամ շահերի բախման, կամ անհամատեղելիության վարույթներին, և այո՛, նման տեսակի վարույթներ հանձնաժողովը հարուցել է»,- ԱԺ-ում հայտարարեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում առաջադրված Հայկուհի Հարությունյանը: ՔՊ-ական Արման Եղոյանը հետաքրքրվեց. «Հաշվի առնելով, որ վարույթները հարուցվում են՝ սկսած փոքր անհամապատասխանությունից, վերջացրած լուրջ շահերի բախումով, ու հաշվի առնելով, որ դուք գիտեք՝ քանիսն են եղել, կարո՞ղ են արդյոք այդ վարույթներն ազդեցություն ունենալ այսօրվա մեր քվեարկության վրա՝ հաշվի առնելով յուրաքանչյուրի անձնական վերաբերմունքը՝ իր նկատմամբ հարուցված վարույթին»: Թեկնածուն ասաց՝ «քվեարկության արդյունքները դրա ուղիղ պատասխանը կտան»: ԱԺ փոխնախագահը նկատեց. «Այսինքն՝ դուք ԱԺ ամբիոնից հարցականի տակ եք դնում պատգամավորների քվեարկության բարեխղճությո՞ւնը»: Հարությունյանն արձագանքեց. «Ես ընդամենը հարցին պատասխանեցի իմ մոտեցմամբ»: Արշակյանը խնդրեց հարցին ուղիղ պատասխանել. «Արդյո՞ք դուք կարծում եք, որ պատգամավորներն առաջնորդվելու են ոչ թե իրենց տրված մանդատով, արդարամտությամբ, իրենց երդմանը համապատասխան, այլ՝ անձնական սիմպատիաներով կամ անտիսիմպատիաներով ու առավել ևս՝ իրենց նկատմմբ ունեցած վարույթի եղած կամ չեղած լինելու հանգամանքով»: Թեկնածուն նշեց. «Լիահույս եմ, որ քվեարկության արդյունքներն այդպիսի դրսևորում չեն ունենա»: |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
