ԵՄ-ն կոնկրետ առաջարկներ կմշակի Հայաստանի զինված ուժերին աջակցելու համար
![]() Եվրոմիությունը մտադիր է Հայաստանի զինված ուժերին աջակցություն տրամադրելու վերաբերյալ կոնկրետ առաջարկներ մշակել: Այդ նպատակով Բրյուսելն առաջիկայում տեխնիկական առաքելություն կուղարկի Երևան՝ այսօր հայտարարել է Հայաստանում Եվրոմիության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, հաղորդում է «Լուրերը»: Նա նաև շեշտել է՝ ԵՄ-ն պատրաստվում է ընդլայնել Հայաստանում գործող դիտորդական առաքելությունը: Այս տարվա փետրվարից Հայաստան եկած 100 հոգանոց առաքելությունը, ըստ Մարագոսի, նպաստել է սահմանային լարվածության թուլացմանը: «Մենք պատրաստվում ենք տեխնիկական առաքելության այցին՝ այս տարվա վերջին կամ եկող տարեսկզբին՝ ոչ մահաբեր ձևաչափի աջակցության ոլորտում կոնկրետ առաջարկների մշակման համար: Եվրամիությունն ամբողջությամբ հասկանում է հայ հասարակության հետաքրքրությունը ռազմական ոլորտում Երևան-Բրյուսել գործակցությունը զարգացնելու առումով, մենք հասկանում ենք նաև առկա մտահոգությունները։ Դա է պատճառը, որ ցանկանում ենք դերակատարում ունենալ խաղաղության օրակարգում։ Հիմա մենք աշխատում ենք զարգացնելու համագործակցությունը «Եվրոպական խաղաղության շրջանակի միջոցով»,– ասել է Մարագոսը: |

Ադրբեջանից Վրաստանի տարածքով Հայաստան է ժամանել նավթամթերքով բեռնված գնացքը
132Երեկ, 16:30
Քննիչը մեղադրվում է ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունք դրսևորելու համար
105Երեկ, 11:48
Մայր աթոռը՝ կաթողիկոսի և թեմակալ առաջնորդի անունների զեղչման հակականոնականության մասին
14216.12.2025, 16:12
«ԶՈՒ-ում անփառունակ ծառայությամբ «աչքի ընկած» անձի հայտարարությունն ապատեղեկատվություն է»․ Արամ Թորոսյան
17516.12.2025, 09:36
Արարատ Միրզոյանը կմեկնի Լյուքսեմբուրգ. նախատեսված է երկկողմ փաստաթղթի ստորագրում
15115.12.2025, 21:12
«NAN-ի վտանգավոր խմբաքանակները Հայաստան չեն ներմուծվել»․ ՍԱՏՄ
5915.12.2025, 20:06
