Երևան`   0 °C
Այսօր`   Շաբաթ, 20 դեկտեմբերի, 2025 թ.

Ալեն Սիմոնյանը չի մասնակցի ՀԱՊԿ նիստին

572
Երեքշաբթի, 05 դեկտեմբերի, 2023 թ., 12:01
Ալեն Սիմոնյանը չի մասնակցի ՀԱՊԿ նիստին

ՀՀ ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը չի մասնակցի 2023 թվականի դեկտեմբերի 19-ին Մոսկվայում կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդի արտագնա նիստին և 16-րդ լիագումար նիստին: Նիստերին չի մասնակցի նաև ՀՀ ԱԺ պատվիրակությունը: Մոսկվա չմեկնելն այսօր ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը գրավոր հաստատել է ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին ուղղված պաշտոնական նամակով: