«Ուզում եք բեռնաթափել կենտրոնը, կառավարական գերատեսչությունները տեղափոխեք արվարձաններ»․ Սարգիս Տեր-Եսայան
![]() «Իրավունքի և արժեքների գերակայություն» ՀԿ նախագահ Սարգիս Տեր-Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երևանի կենտրոնը իբրև բեռնաթափելու նպատակով ոչ թե մարդկանց գրպաններն է պետք մտնել ու թալանել բանկերի տոկոսների տակ կքված ու հուսախաբված ժողովրդին, այլ դրա փոխարեն, որպես այլընտրանք կառավարական մի քանի գերատեսչություն Կենտրոնից տեղափոխել, մի քանի բանկերի գլխամասային գրասենյակներ ևս Կենտրոնից տեղափոխել դեպի արվարձաններ։ Կարծում եմ, սա ևս զգալիորեն կթեթևացնի երևանյան խցանումները, առավել ևս, որ թանկացումներից զատ որևէ այլընտրանքային առաջարկ այս պահին չկա։ Մայրաքաղաքը ծանրաբեռնված է ոչ միայն Կենտրոնում, այլև տարբեր վարչական շրջաններում օրվա տարբեր ժամերի խցանումները լուրջ խնդիրների առաջ են կանգնեցնում մեր քաղաքացիներին, ուստի միայն Կենտրոնում 12 հազար ՀՀ դրամը փոխարինել 160 հազար ՀՀ դրամով, նշանակում է պատիժ սահմանել, բայց ոչ խնդիրը լուծել»։ Աղբյուրը` Սարգիս Տեր-Եսայան |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
