Էնդոկրինոլոգն զգուշացրել է մանդարինի վտանգի մասին
6888
Շաբաթ, 02 դեկտեմբերի, 2023 թ., 23:30
![]() Էնդոկրինոլոգ Զուխրա Պավլովան իր թելեգրամ-ալիքում զգուշացրել է մանդարինի վտանգի մասին։ «Մանդարինները բարձրացնում են ստամոքսահյութի թթվայնությունը, ինչը նշանակում է, որ դրանք կարող են վնասել օրգանիզմին, հատկապես, եթե դուք ունեք խոց կամ գաստրիտ: Իսկ մանդարինի հյութն ագրեսիվ ազդեցություն է թողնում ատամի էմալի վրա՝ աստիճանաբար քայքայելով այն։ Ցիտրուսային մրգեր ուտելուց հետո պետք չէ անհապաղ լվանալ ատամները, ավելի լավ է բերանը ողողել ջրով»,- գրել է բժիշկը։ Էնդոկրինոլոգը նշել է նաև, որ ցիտրուսային մրգերն ուժեղ ալերգեն են: Երբեմն մրգերը դատարկ ստամոքսին ուտելու դեպքում առաջացնում են փքվածություն և մեծացնում ախորժակը։ Չնայած այս մրգերը համարվում են ցածր կալորիականությամբ մթերք, սակայն դրանք բավականին բարձր շաքար են պարունակում, նշել է Պավլովան։ |

«Մարզի բնակչի համար ապահովագրական փաթեթի առկայությունը քիչ արժեք ունի, եթե անհրաժեշտ մասնագետը գտնվում է Երևանում»․ Անուշ Պողոսյան
20830.10.2026, 16:12
Հայաստանի համար Էբոլայի ներմուծման ռիսկը ցածր է գնահատվում
20330.10.2026, 15:54
ԱՆ-ն՝ Ծավ բնակավայրի խմելու ջրի հետազոտությունների արդյունքների վերաբերյալ
15528.10.2026, 15:06
Ո՞վ է Ինեսա Ասմանգուլյանը, որին վստահվել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի ղեկավարումը․ «Ժողովուրդ»
16228.10.2026, 09:00
Մանրամասներ՝ ավտոբուսի վթարից տուժածների առողջական վիճակի վերաբերյալ
19523.10.2026, 15:48
«Մինչև 350 հազար քաղաքացի 2027-ից սկսելու է օգտվել առողջության ապահովագրությունից». Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
22521.10.2026, 13:12
