Փաշինյանը հյուրերին ընդունում է Արագածի պատկերով սրահում
![]() Վերջին օրերին Նիկոլ Փաշինյանը Հայաստան այցելած պաշտոնյաներին ընդունում է մի սրահում, որի պատերից մեկին Արագածի մեծադիր որմնանկարն է պատկերված: Այսպես, Փաշինյանը երեկ Արագածի պատկերով սրահում ընդունել է Ասիական զարգացման բանկի նախագահ Մասաթուգու Ասակավային, իսկ այսօր Լիտվա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամական խմբի ղեկավարի Ռայմունդաս Լոպատայի գլխավորած պատվիրակությանը, Հայաստանում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Էվանգելոս Տուրնակիսին։ Հիշեցնենք, որ Ազգային ժողովում ավելի վաղ նա ասել էր. «Ես չեմ լսել, որ որևէ մեկը մեզնից սեր արտահայտի Արագածի նկատմամբ, և դա ինձ համար պրոբլեմ է։ Ես ոչ մեկի մեկի տանը Արագած սարի նկարը չեմ տեսել, իմ տանն էլ չկա»։ Նիկոլ Փաշինյանը նաև հայտարարել էր, որ խոսելով Արագած ու Արարատ լեռների մասին, խոսում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք հանդիսացող և չհանդիսացող տարածքների մասին է. «Արագածը ՀՀ-ում է, Արարատը ՀՀ-ում չէ»։ Նա նաև ասել էր. «Մեր բոլոր պրոբլեմները գտնվում են Արարատի ու Արագածի՝ երազանքի ու իրականության արանքում»։ Աղբյուրը` «Պանորամա» |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
