«Հարցաքննվել են Արայիկ Հարությունյանը, Ջալալ Հարությունյանը, որքան հիշում եմ՝ նաև Սամվել Բաբայանը». Գուրգեն Ներսիսյան. «Հրապարակ»
![]() «Հրապարակ»-ը գրում է. «Գրել էինք, որ Արցախի գլխավոր դատախազությունում 44-օրյա պատերազմի և 2020թ. նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության առնչությամբ քրեական վարույթ է հարուցվել։ Վարույթի շրջանակում Արցախում հարցաքննվել է նաև 2020թ․ մայիսի 29-ից մինչև նոյեմբերի 10-ը Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը զբաղեցրած Սամվել Բաբայանը։ Մեզ հասանելի է դարձել հարուցված քրեական վարույթի շրջանակում Սամվել Բաբայանի տված ցուցմունքը։ «Նոյեմբերի 9-ի երեկոյան ես տեղեկացել եմ, որ Փաշինյանը պատրաստվում է ստորագրել հայտնի հայտարարությունը, և այն կանխելու համար գնացել եմ ՀՀ կառավարություն, բայց արդեն ուշ էր, ինձ չի հաջողվել հանդիպել Փաշինյանին։ Ես Փաշինյանի այդ քայլը համարում եմ դավաճանություն։ Պատերազմի ընթացքում Արայիկ Հարությունյանի հետ պարբերաբար քննարկել ենք պատերազմի ընթացքն ու համոզվել, որ Պաշտպանության բանակն ի վիճակի չի եղել դիմակայելու հարձակմանը։ Արայիկ Հարությունյանը ցանկանում էր, որ օր առաջ ռազմական գործողությունները դադարեցվեն։ Սակայն գիտակցում էր, որ դա իրենից կախված չէ»,- ասել է Բաբայանը։ Բաբայանի ողջ ցուցմունքը չենք հրապարակում՝ անվտանգության նկատառումներից ելնելով։ Տեղեկացանք, որ նոյեմբերի 29-ին ԱԺ Քննիչ հանձնաժողովը հարցաքննելու է նաև Սամվել Բաբայանին՝ ելնելով նրա ցանկությունից։ Հանձնաժողովի ձևավորումից հետո Սամվել Բաբայանը, որպես անկախ խորհրդատու, պետք է մասնակցեր հանձնաժողովի աշխատանքներին, սակայն հետո կեսից փոշմանել էր՝ հայտարարելով, թե «կան խաղի կանոններ, եթե ինչ-որ մեկի անունն ունեն խայտառակելու, ինձ չունեն»։ Հետաքրքիր է, թե ինչ ցուցմունք է տալու Բաբայանը քննիչ հանձնաժողովին և արդյո՞ք պնդելու է արցախյան ցուցմունքում ասածները՝ Փաշինյանին անվանելով դավաճան, որն օր առաջ չի կանգնեցրել պատերազմը։ Երեկ մենք կապվեցինք Արցախի նախկին գլխավոր դատախազ, հետագայում պետնախարար Գուրգեն Ներսիսյանի հետ, ով վարել է այդ գործի քննությունը, սակայն նրա՝ պետնախարար նշանակվելուց հետո վարույթը կարճվել է։ - Պարոն Ներսիսյան, ԱԺ քննիչ հանձնաժողովից Ձեզ կանչե՞լ են հարցաքննության։ - Չէ։ - Դրա անհրաժեշտությունը չե՞ք տեսնում։ - Ես չեմ որոշում, եթե իրենք գտնեն՝ կարիք կա, կհրավիրեն։ - Դուք պատմելու ոչինչ չունե՞ք՝ որպես Արցախի նախկին գլխավոր դատախազ, ով տիրապետում է բացառիկ տեղեկությունների։ - Հանձնաժողովի քննարկման առարկան ես չեմ որոշում, իրենք են որոշում, եթե գտնեն, որ հարցեր կան ինձ ուղղված, ես կգնամ, պատրաստ եմ։ - Արցախի գլխավոր դատախազությունում հարուցված քրեական վարույթի շրջանակներում Սամվել Բաբայանը, Արայիկ Հարությունյանը, Ջալալ Հարությունյանը հարցաքննվե՞լ են։ - Ես բազմաթիվ այլ հարցաքննություններ եմ կատարել այդ քրեական վարույթի շրջանակում։ - Մասնավորապես Սամվել Բաբայանին հարցաքննե՞լ եք։ - Այդ վարույթի շրջանակում՝ ոչ։ - 44-օրյա պատերազմին առնչվող քրեական վարույթի շրջանակում չե՞ք հարցաքննել։ - Հիմա լավ չեմ հիշում, հնարավոր է, որ հարցաքննած լինեմ, որքան հիշում եմ՝ վստահաբար հարցաքննվել են Արայիկ Հարությունյանը, Ջալալ Հարությունյանը, որքան հիշում եմ՝ նաև Սամվել Բաբայանը։ - Սամվել Բաբայանի հարցաքննությունից հետևյալ դրվագը հիշո՞ւմ եք․ «Երկու անգամ դիմել են Փաշինյանին՝ պատերազմը կանգնեցնելու խնդրանքով»։ - Ես մանրամասնությունները չեմ կարող ասել, դրանք այնպիսի արձանագրություններ են, որոնք վարույթում են և հասանելի են. եթե անհրաժեշտությունը կա, կարող են վերցնել, ուսումնասիրել, ես չեմ հիշում»: Մանրամասները՝ թերթի համարում:
|

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
