Ֆրանսիան հաջողությամբ փորձարկել է միջմայրցամաքային միջուկային հրթիռը
![]() Ֆրանսիան նոր ռազմավարական բալիստիկ հրթիռ է հաջողությամբ փորձարկել՝ M51.3-ը, որը կարող է միջուկային մարտագլխիկ կրել։ Հրթիռը, ինչպես նախատեսված էր, ընկել է Ատլանտյան օվկիանոսի հյուսիսում՝ ափից հարյուրավոր կիլոմետր հեռավորության վրա, հաղորդում է երկրի պաշտպանության նախարարությունը։ M51-ի երրորդ տարբերակը գործարկվել է Biscarrosse փորձարկման կենտրոնից՝ առանց միջուկային լիցքավորման՝ միջազգային պարտավորություններին համապատասխան։ Նոր զինատեսակները հնարավորություն կտան «պաշտպանել Ֆրանսիայի կենսական շահերը ցանկացած պարագայում», ընդգծել են գերատեսչությունում։ Ֆրանսիան ԵՄ միակ երկիրն է, որն ունի միջուկային զենք։ M51-ը պինդ վառելիքով աշխատող բալիստիկ հրթիռ է՝ 9000 կմ առավելագույն շառավղով և 52 տոննա արձակման քաշով, որը տեղակայվում է սուզանավերի վրա։ Իր բնութագրերով այն համեմատելի է ռուսական Բուլավայի և ամերիկյան Trident-ի հետ։ M51-ի երրորդ տարբերակի վրա աշխատանքներն սկսվել էին 2014թ.: Ակնկալվում է, որ այն շահագործման կհանձնվի 2025 թվականին։ Նոյեմբերի սկզբին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր «Բուլավա» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի հաջող փորձարկման մասին «Բորեյ» դասի նոր միջուկային սուզանավից՝ «Կայսր Ալեքսանդր III»-ից: Հաղորդվում է, որ հրթիռն արձակվել է Սպիտակ ծովի հյուսիսից և խոցել Կամչատկայի հեռավոր արևելյան շրջանում գտնվող թիրախը։ Իր հերթին, Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչությունը հայտարարել է, որ ռուսական միջուկային զենքի կրիչների՝ Յարս և Բուլավա հրթիռների փորձարկումներն ավարտվել են անհաջող։ Հետախուզության գլխավոր տնօրինության տվյալներով՝ խնդիրներ են առաջացել նաև RS-28 Sarmat միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի հետ կապված։ |

«Անտեսվում են Դիլիջանի աղբավայրում գրեթե ամեն օր տեղի ունեցող հրդեհները»․ Ոսկան Սարգսյան
10101:12
«Իբրև թե չկռված Արցախի պաշտպանության բանակի հերոսական ճակատամարտերից մեկը». Դավիթ Թորոսյան (տեսանյութ)
14901:06
«Դեպքը տեղի չի ունեցել շինարարական աշխատանքի ընթացքում, մահացածները մեր աշխատակիցները չեն»․ «Դեֆանս Հաուզինգ»
11900:12
«Ամերիկացի գործիչների հետ հանդիպմանն անդրադարձ կատարվեց Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանը»․ Մայր Աթոռ
114Երեկ, 23:54
«Խիստ կասկածում եմ, որ Գագիկ Ծառուկյանը սաղ-սալամաթ բանտից դուրս կգա». Արգիշտի Կիվիրյան
154Երեկ, 23:48
Հովհաննես Աբրահամյանը կգլխավորի ՔՊ-ի ցուցակը Աբովյանի ՏԻՄ ընտրություններում
96Երեկ, 23:00
