Իսլանդիայում քաղաք են տարհանել հրաբխի ժայթքման վտանգի պատճառով
![]() Իսլանդիայի իշխանությունները շաբաթ օրը՝ նոյեմբերի 11-ին, տարհանել են երկրի հարավ-արևմուտքում գտնվող Գրինդավիկ քաղաքի հազարավոր բնակիչների՝ հրաբխի ժայթքման սպառնալիքի պատճառով։ Տարհանումն սկսվել է, երբ Իսլանդիայի օդերևութաբանական վարչությունը նախազգուշացրել է Ռեյկյանես թերակղզում սեյսմիկ ակտիվության «զգալի փոփոխությունների» մասին, որտեղ գտնվում է համանուն հրաբուխը։ Գործակալությունը չի բացառել, որ ստորգետնյա մագմայի կուտակումը կարող է հասնել մակերես և հասնել Գրինդավիկ, որտեղ ավելի քան 3000 մարդ է ապրում։ Օդերևութաբանների կարծիքով՝ ժայթքումը կարող է տեղի ունենալ մի քանի օրվա ընթացքում, սակայն այս փուլում հնարավոր չէ որոշել, թե կոնկրետ որտեղ և երբ դա տեղի կունենա։ Հոկտեմբերի վերջից Ռեյկյանեսում գրանցվել է 24000 ցնցում, ընդ որում, նոյեմբերի 10-ին՝ գրեթե 800-ը: |

Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակել են զոհերի մարմիններ
7818:25
Մասիսի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
9118:12
«Ինտենսիվորեն կրթվեք, որ բանտից ու կալանքից չվախենաք»․ Զարուհի Մուրադյան
8317:06
«Հայաստանի քաղաքացի մահմեդականների թիվը 515 է»․ Թաթուլ Հակոբյան
10317:00
«Կասեցվել է «պանիր «Սուլուգունի»» արտադրատեսակի արտադրությունը». ՍԱՏՄ
8916:48
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
8616:42
