Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել է իրանցի ազատազրկված իրավապաշտպան Նարգես Մոհամմադիին
![]() 2023 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել է իրանցի իրավապաշտպան Նարգես Մոհամմադիին։ Այս մասին հայտարարել է Նորվեգիայի Նոբելյան կոմիտեն։ Ինչպես նշված է, մրցանակը շնորհվում է «կանանց ճնշումների դեմ նրա պայքարի համար», ինչպես նաև «հանուն բոլորի մարդու իրավունքների և ազատության պայքարի համար»։ Ինչպես բացատրել է Նոբելյան կոմիտեի նախագահ Բերիտ Ռեյս-Անդերսենը, ներկայացնելով դափնեկրին, «այս տարի խաղաղության մրցանակը շնորհվում է նաև հարյուր հազարավոր մարդկանց», ովքեր նախորդ տարի պայքարել են Իրանում կանանց նկատմամբ խտրականության և ճնշումների դեմ։ «Ցուցարարների որդեգրած կարգախոսը՝ «Կին – Կյանք – ազատություն», հիանալի կերպով արտացոլում է Նարգես Մոհամմադիի նվիրումն ու աշխատանքը»,- ասել է նա։ Իրանի իշխանությունները 13 անգամ կալանավորել են Նարգես Մոհամադին, նա 5 անգամ դատապարտվել է 31 տարվա ազատազրկման։ Իրավապաշտպանը դեռ բանտում է։ «Նա պայքարում է արտահայտվելու ազատության և անկախության իրավունքի համար, ինչպես նաև այն կանոնների դեմ, որոնք պահանջում են կանանց ստվերում մնալ և ծածկել իրենց մարմինը: Ցուցարարների ազատության պահանջները վերաբերում են ոչ միայն կանանց, այլև ողջ բնակչությանը: Նա աջակցում է պայքարել կանանց իրավունքների համար՝ ապրելու լիարժեք և արժանապատիվ կյանքով»,- ասել է Ռեյս-Անդերսենը՝ նշելով, որ այս պայքարն ուղեկցվել է հալածանքներով և ազատազրկմամբ։ |

Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակել են զոհերի մարմիններ
7818:25
Մասիսի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
9118:12
«Ինտենսիվորեն կրթվեք, որ բանտից ու կալանքից չվախենաք»․ Զարուհի Մուրադյան
8317:06
«Հայաստանի քաղաքացի մահմեդականների թիվը 515 է»․ Թաթուլ Հակոբյան
10317:00
«Կասեցվել է «պանիր «Սուլուգունի»» արտադրատեսակի արտադրությունը». ՍԱՏՄ
8916:48
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
8616:42
