Երևան`   0 °C
Այսօր`   Շաբաթ, 20 դեկտեմբերի, 2025 թ.

«Կա հայ էթնոս, որ էս տարածաշրջանում կռիվ է տվել, կռիվ է տալիս ու դեռ կռիվ է տալու». Սուրեն Սահակյան

435
Շաբաթ, 30 սեպտեմբերի, 2023 թ., 02:12
«Կա հայ էթնոս, որ էս տարածաշրջանում կռիվ է տվել, կռիվ է տալիս ու դեռ կռիվ է տալու». Սուրեն Սահակյան

Հասարակական գործիչ Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Կա՞ն, արդյոք, սյունիքահայեր, տավուշահայեր, գեղարքունիքահայեր։ Եթե չկան, ապա չկան նաև արցախահայեր, սևանահայեր, գորիսահայեր։ Կա հայ էթնոս, որ էս տարածաշրջանում կռիվ ա տվել, կռիվ ա տալիս ու դեռ կռիվ ա տալու իր ինքնատիպության լինելիության, շարունակականության համար։
Արցախը հայության կենսագործունեության եզակի արեալ էր, որտեղ էթնոմշակութային գործունեությունը արտաքին գործոններից ամենաքիչն էր ազդեցություն կրել վերջին դարերում։ Դա մի երկու գյուղ ու քաղաք էսկողմ-էնկողմ չի։ Դա մի ամբողջ աշխարհ էր իր լեզվով, հարաբերություններով, յարահատուկ մշակույթով։ Բայց մեր կռիվը դեռ չի էլ ավարտվել, չէ՞։ Էդ կռվում իրարից չտարանջատվելը հաջողության գրավական ա»:

Աղբյուրը`   Սուրեն Սահակյան